Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մեծ Բրիտանիան ծրագրում է Կիպրոսի տարածքից հարվածել Սիրիային

Մեծ Բրիտանիան ծրագրում է Կիպրոսի տարածքից հարվածել Սիրիային
12.04.2018 | 11:48

Սիրիայում ուժային գործողություն սկսվելու պարագայում Մեծ Բրիտանիայի ինքնաթիռները կհարվածեն Կիպրոսի Ակրոտիրի ռազմաբազայից` գրում է Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին։ «Panavia Tornado կործանիչ-ռմբարկուները թռիչքուղու վրա են։ Մենք պատրաստ ենք»,-հայտարարել է նա։


Հարձակմանը կարող է միանալ Արքայական նավատորմի 45HMS Duncan հածանավը։ Վարչապետ Թերեզա Մեյը երկրի ստորջրյա նավատորմին հրամայել է դեպի Սիրիայի ափեր շարժվել։ Սուզանավերի անձնակազմերը սպասում են Սիրիայի տարածքը գնդակոծելու հրամանին, որը, հնարավոր է, Լոնդոնից կստացվի հինգշաբթի, ապրիլի 12-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է միանալ Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին՝ առանց բրիտանական խորհրդարանի հավանությունը ստանալու` ցանկանալով կանխել քիմիական գրոհի կրկնությունը, որը տեղի էր ունեցել սիրիական Դումայում` հաղորդել է BBC-ին:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ